Մեկնարկել են 11-րդ դասարանի ավարտական քննությունները

Վրաստանի հանրային դպրոցներում 11-րդ դասարանի ավարտական քննությունների համար 39 հազար աշակերտ է գրանցվել։

Տեղեկացնում է գնահատման և քննությունների ազգային կենտրոնը՝ ընդգծելով, որ աշակերտները քննություն են հանձնելու այն առարկաներից, որոնց ուսուցումը 11-րդ դասարանում ավարտվում է: Այդ առարկաներն են՝ աշխարհագրություն, ֆիզիկա, կենսաբանություն և քիմիա։

Ավարտական քննությունները մեկնարկել են այսօր՝ աշխարհագրության առարկայի քննությամբ, ավարտվելու են հունիսի 15-ին: Ընթացիկ տարվա ընթացքում իրականացված փոփոխությունների արդյունքում թեստի ավարտին աշակերտն էկրանին կտեսնի ոչ թե հավաքած բալը, այլ հաղորդագրություն այն մասին՝ հաղթահարել է նվազագույն շեմը, թե՝ ոչ:

Այն աշակերտները, ովքեր չեն հաղթահարի նվազագույն շեմը, հնարավորություն կստանան 12-րդ դասարանում վերահանձնել համապատասխան առարկայի քննությունը: Տեղեկացնում է imedinews-ը։

Թողնել պատասխան