Երևանի Հանրապետության հրապարակում ցույց կանցկացվի` «Ընդդեմ միջազգային անգործության»

Ապրիլի 9-ին Երևանի Հանրապետության հրապարակում` նախաձեռնող  երիտասարդների մի խումբ  կազմակերպում է ցույց ` «Ընդդեմ միջազգային անգործության»

Ցույցը համընկնում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների` Երևան այցի հետ, սակայն ինչպես կազմակերպիչներն են շեշտել` միջոցառումը միայն Մինսկի Խմբի համանախագահներին չի վերաբերում, այլ նաև Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Իսրայել, ԵՏՄ,  ԵԽԽՎ, Եվրախորհուրդ, ԵԱՀԿ կառույցներին և երկրներին։

«Ռազմական գործողությունների ընթացքում նկատվեց միջազգային հանրության և հատկապես հակամարտության կարգավորման գործում առաջնային ներգրավվածություն ունեցող կառույցների և երկրների մի մասի հանցավոր լռությունը կամ ոչ պակաս հանցավոր հավասարության նշան դնելը ՀՀ, ԼՂՀ և Ադրբեջանական կողմի գործողությունների մեջ։

Այս կապակցությամբ, մի խումբ ՀՀ քաղաքացիներ, որոնք այս օրերին զբաղված են տեղեկատվական հոսքերի և հակառակորդի պրոպագանդայի դեմ աշխատանքների կազմակերպմամբ, նախաձեռնում են բողոքի ցույց ընդդեմ միջազգային տարատեսակ կառույցների»,- հայտարարել են կազմակերպիչները` կոչ անելով  միանալ իրենց նախաձեռնությանը:

Թողնել պատասխան