Սուխումիում հանդիպել են Աբխազիայի և Հարավային Օսիայի ԱԳ նախարարները

Սուխումիում հանդիպել են Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարներ Դաուր Կովեն և Դիմիտրի Մեդոևը։

Interpressnews-ի փոխանցմամբ, հանդիպման նպատակը երկու «երկրների միջև համագործակցության հետագա զարգացումն ու նոր հնարավորություններին վերաբերող հարցերի քննարկումն է»:

Մեր երկկողմ հարաբերությունները զարգացման անսպառ ներուժ ունեն, ինչը անհրաժեշտ է օգտագործել»,-ասված է Հարավային Օսիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:

Թողնել պատասխան