Սպասելով տրանսպորտային միջանցքներին. հանրային քննարկում

«Սպասելով տրանսպորտային միջանցքներին» խորագիրն էր  կրում «Կովկասյան տուն» հասարակական կազմակերպության կողմից մարտի 6-ին կազմակերպված հանրային քննարկումը:

Միջոցառման ընթացքում մասնակիցները փորձում էին հասկանալ, թե 2011 թվականին ստորագրված  ռուս-վրացական «Առևտրային միջանցքների մասին»  համաձայնագրի իրագործումը ինչ նշանակություն կարող է ունենալ Վրաստանի համար:  Հիշեցնենք, որ 2011 թվականին Մոսկվան և Թբիլիսին Շվեցարիայի միջնորդությամբ ստորագրեցին  բեռնափոխադրումների վերահսկողության վերաբերյալ հիշյալ համաձայնագիրը:

1
Սերգի Կապանաձե Վրաստանի խորհրդարանի պատգամավոր

«2011 թվականի բեռնափոխադրումների վերաբերյալ համաձայնագիրը, որը ցավոք դեռ ուժի մեջ չի մտել, Վրաստանի համար շատ կարևոր է: Առաջին հերթին այն տեղեկատվություն կտա օկուպացված տարածքների հետ առևտրի վերաբերյալ: Երկկողմ համաձայնագիրը բարենպաստ հարթակ կարող է հանդիսանալ նաև տարածքների դեօկուպացիայի, այնտեղից ռուսական զորքերի դուրս բերման, և փախստականների վերադարձի հարցում»:

Կապանաձեն նշեց, որ բեռնափոխադրումների մասին համաձայնագրի իրագործումը Հայաստանի շահերի հետ ուղիղ առնչություն չունի: Պատասխանելով  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարած այլընտրանքային ճանապարհների մասին ձեռք բերված համաձայնության վերաբերյալ  հարցին, պատգամավորը նշեց, որ չի կարող որևէ կերպ մեկնաբանել, քանի որ Կարապետյանից բացի, այդ մասին ոչ ոք չի խոսել:

2
Գոգա Ափցիաուրի Լրագրող

«Վրաստանյան մեդիա տարածքում, ինչպես նաև իշխանության կողմից ռուս-վրացական այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ շատ քիչ տեղեկատվություն  է հրապարակվում: Ես ավելի շատ հայաստանյան աղբյուրներից եմ տեղեկացել վարչապետների վերջին հանդիպման մանրամասներին: Սակայն պետք  է նշել, որ այս թեման ակտիվ քննարկման առարկա է, և  հարկավոր է հասարակությանը տեղեկացնել տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, Դարիալի կիրճում հաճախակի դարձած բնական աղետները խոչընդոտում են վրաց-ռուսական միջպետական ճանապարհի երթևեկությանը:  Այս խնդրի լուծման նպատակով մարտի վերջին նախատեսվում է Վրաստանի և Ռուսաստանի համապատասխան ոլորտների ներկայացուցիչների հանդիպումը:

4
Հիշեցնենք՝  2011 թվականին ստորագրված «Առևտրային միջանցքների մասին» պայմանագիրը որոշվել է կյանքի կոչել Աբաշիձե-Կարասին վերջին հանդիպման ընթացքում։ Այն թույլ է տալիս առևտուր անել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով՝ չանդրադառնալով դրանց կարգավիճակին։

Թողնել պատասխան