Ստրասբուրգում ավարտվել է Վրաստանը Ռուսաստանի դեմ գործով դատավարությունը

Արդարադատության նախարարի մամուլի ծառայության ղեկավար Մարիամ Սխիլաձեն տարածել է վրաց փաստաբան Գոչա Լորթքիփանիձեի սոցիալական ցանցում տեղադրված տեղեկությունը, ըստ որի՝ Վրաստանը Ռուսաստանի դեմ գործով դատավարությունը ավարտվել է:

Լորթքիփանիձեն նշել է, որ Ռուսաստանը փաստարկներ չունի:

«Այսօր մենք դատարանում լսեցինք այն մասին, որ Ռուսաստանը փաստարկ չունի Վրաստանի դեմ: Նախագահ Ռայմոնդիի խոսքով, մենք նախապես կտեղեկացվենք որոշման մասին, բայց թե երբ, նա չասաց», — նշում է Լորթքիփանիձեն:

Թողնել պատասխան