Վախտանգ Գոմելաուրին հաշվետվություն է ներկայացրել խորհրդարան

«Արչիլ Տատունաշվիլիի սպանությունը ևս մեկ անգամ հաստատեց, թե ինչպիսի ծանր իրավիճակ է բռնազավթված տարածքներում անվտանգության առումով»,- խորհրդարանում ելույթի ժամանակ այս մասին ասել է պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախտանգ Գոմելաուրին։

«Ռուսաստանի կողմից օկուպացված Ցխինվալիի շրջանում այս տարվա փետրվարի 22-ին տեղի ունեցած դեպքը, որը հանգեցրեց Արչիլ Տատունաշվիլիի մահվան և մեր երկրի երկու քաղաքացու բռնի գերեվարումը ևս մեկ անգամ հաստատեցին, թե ինչպիսի ծանր իրավիճակ է տիրում նշված տարածքներում: Նման ողբերգությունները հաստատում են այն փաստը, որ օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը և մարդու իրավունքների հաճախակի խախտումները այն առաջնային մարտահրավերներից են, որոնք պետք է տեղ գտնեն պետական անվտանգության ծառայության օրակարգում»,- հայտարարել է Գոմելաուրին:

Նրա խոսքով՝ անցած տարվա ընթացքում ռուսական ուժերը բռնագրավված տարածքներում 100-ից ավելի անօրինական ռազմական մարզումներ են անցկացրել, ինչը վնասում է ոչ միայն Վրաստանի, այլ նաև Հարավային Կովկասի անվտանգությանը:

«Բռնազավթված տարածքներում ապրող էթնիկ վրացի բնակիչների նպատակաուղղված խտրականությունը և անօրինական ձերբակալումները շարունակվում են: Սահմանափակվում է ազատ տեղաշարժվելու և մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքները: Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը մշտադիտարկում է անցկացնում և ակտիվորեն համագործակցում է պետական մարմինների և միջազգային գործընկերների հետ»,- հայտարարել է Գոմելաուրին:

Թողնել պատասխան