Մերաբիշվիլին կմնա ՄԱՇ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

«Միացյալ ազգային շարժման» գլխավոր քարտուղարի պաշտոնում շարունակում է մնալ այժմ անազատության մեջ գտնվող Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին:

Կուսակցության անդամ Ակակի Մինաշվիլին «Interpressnews» լրատվականին տեղեկացրել է, որ Մերաբիշվիլին կուսակցության շարքերը լքելու մտադրություն չունի: Մինաշվիլին նաև հերքել է կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը վերացնելու մասին տարածված լուրերը:

«Խոսակցություններ են պտտվում, թե իբր պատրաստվում ենք վերացնել կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը: Գլխավոր քարտուղարի պաշտոնը լինելու է և այն շարունակելու է զբաղեցնել Մերաբիշվիլին, ով կուսակցությունը լքելու ցանկություն չի հայտնել»,- հայտարարել է Մինաշվիլին՝ պնդելով, որ Վանո Մերաբիշվիլին քաղբանտարկյալ է։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» շարքերը  լքեցին կուսակցության մի խումբ առաջնորդներ՝ համալրելով «Եվրոպական Վրաստանի»-ի շարքերը։

Լուսանկարը՝ «apsny.ge»

Թողնել պատասխան