Տեսանյութ. Թանդոյանցի հարցն օդից կախված․ Վիրահայոց թեմը կմտածի՝ դիմել եվրադատարան, թե ոչ

2017 թվականի հուլիս ամսին Վրաստանի կառավարությունը վրաց պատրիարքարանին է փոխանցել 19-րդ դարում կառուցված Թբիլիսիի Թանդոյանց սուրբ Աստվածածին եկեղեցին։

Վիրահայոց թեմը Թբիլիսիի Թանդոյանց եկեղեցին թեմին կամ նախկին կարգավիճակին վերադարձնելու պահանջով 2018-ին դիմել էր դատարան՝ ընդդեմ Հանրային ռեեստրի ազգային գործակալության։

Դատական նիստերը հիմնականում հետաձգվելով էին ընթանում։ Ու չնայած պատմական փաստերի առկայությանը, գիտնականների ու պատմաբանների աջակցությանը, Վիրահայոց թեմի հայցը դատարանը չբավարարեց: Թեմի առաջնորդն ասում է` սխալ է ասել «դատը պարտվել ենք», քանի որ դատարանը թեմին կողմ էր համարել, դա արդեն հաղթանակ է: