Վառելիքը թանկացել է պետության տնտեսական քաղաքականության պատճառով. ՄԱՇ

Վրաստանի ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում կուսակցությունը վերջին 3 ամսվա ընթացքում վառելիքի 50 թեթրիով թանկացումը կապում է կառավարության տնտեսական քաղաքականության հետ: Ինչպես հայտարարել են կուսակցության ներկայացուցիչները, բենզինի թանկացմանը ակցիզների աճի հետ մեկտեղ, նպաստել է նաեւ լարիզացման ծրագիրը:

«Պետք է հրատապ կերպով միջոցներ ձեռնարկել: Ակցիզների հարկը նվազեցման ենթակա է, ինչն էլ պիտի նվազեցնի վառելիքի գինը: Զուգահեռաբար նվազեցման ենթակա է բյուջեի ծախսային մասը, մոտավորապես 1 մլրդ-ով»,- հատարարել է Միացյալ ազգային շարժման քաղաքական խորհրդի անդամ Զուրաբ Մելիքիշվիլին:

Թողնել պատասխան