Վրաստանը ռեադմիսիայի քայլեր է ձեռնարկում

Վրաստանի կառավարությունը երկրում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) նպատակով բանակցություններ է սկսում մի քանի երկրների հետ: Այս մասին տեղեկացնում է «interpressnews» պարբերականը:

«Առանց թույլտվության բնակվող քաղաքացիների վերաբերյալ որոշում ընդունելու նպատակով հայտագրերի փոխանակման ճանապարհով բանակցություններ կտարվեն Իրաքի, Լիբանանի, Աֆղանստանի, Կամերունի, Կոտ դ՛Իվուարի, Կոնգոյի, Գամբիայի, Թունիսի, Սոմալիի և Գանայի կառավարությունների հետ»,-ասվում է Վրաստանի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Թողնել պատասխան