Վրաստանը ռուս դիվանագետին վտարել է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ճնշման ներքո. Կարասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը Վրաստանից ռուս դիվանագետին վտարելու փաստին է արձագանքել: Վերջինս մեկնաբանություն է արել «Ռիա նովոստիի» հետ զրույցում:

«Մենք լավ հասկանում ենք, որ Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել արեւմտյան երկրների՝ առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի ճնշումների արդյունքում»,- հայտարարել է Կարասինը:

Հիշեցնենք՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Շվեյցարիայի դեսպանատանը գործող Ռուսաստանի շահերի բաժնի աշխատակցին 7 օր է տվել՝ երկիրը լքելու համար: ԱԳՆ-ն որոշումը կայացրել է որպես համերաշխություն՝ Մեծ Բրիտանիային:

Թողնել պատասխան