Վրաստանը ցածր ռիսկային երկիր է

«Բլումբերգ» հրատարակչությունը գլոբալ ռիսկերի քարտեզ է հրապարակել: Հրատարակչությունը գնահատել է աշխարհի մի շարք երկրների առջև ծառացած մարտահրավերները, որոնց ընթացիկ տարում կդիմակայեն տվյալ երկրները:

Քարտեզը հիմնած է 29 ցուցանիշների վրա, այդ թվում՝ ներդրողներին սպառնացող վտանգներ, տնտեսություն և քաղաքականություն:

Քարտեզի վրա «Բլումբերգը» 4 հիմնական բաղադրիչ է առանձնացրել` պաշարներ, գործազրկություն, գնաճ և փոխարժեքի տատանումներ: Ընդհանուր ռիսկերը գնահատվում են 0-100, որքան բարձր է թիվը, այնքան քիչ ռիսկեր կան տվյալ երկրում:

«Բլումբերգի» համաձայն` Վրաստանը ցածր ռիսկային երկիր է: Այստեղ գործազրկության ռիսկը 11,4 տոկոս է, գնաճը` 6,2:

Ամենացածր ռիսկային երկրների հնգյակում են` Հոնգ Կոնգը, Շվեյցարիան, Սինգապուրը, Սաուդյան Արաբիան և Թայվանը:

Թողնել պատասխան