Վրաստանի ԱԳ նախարարը մեկնում է Գերմանիա

Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկանիանին այսօր մեկնում է Գերմանիա: ԱԳՆ-ից interpressnews-ին տեղեկացրել են, որ այսօր նախատեսված է երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի հանդիպումը գերմանացի գործընկերոջ հետ:

Դավիթ Զալկալիանին կարևորել է, որ նախարարի պաշտոնում առաջին այցը կատարում է հենց Գերմանիա, որը, ըստ նրա, Վրաստանի եվրաինտեգրման ձգտումների աջակիցն է։

«Եվրաինտեգրման գործընթացում Գերմանիան Վրաստանի աջակիցն է։ Բնական է, կզրուցենք այս մասին առաջիկա ծրագրերի շուրջ: Այցը կօգտագործեմ, որպեսզի  Գերմանիայի իշխանություններին ծանոթացնեմ այս ուղղությամբ Վրաստանի որդեգրած քաղաքական ուղեգծի մանրամասների, ինչպես նաև երկրի ներքաղաքական ծրագրերի հետ։ Այս այցը կարևոր է նաև առաջիկայում Բրյուսելում սպասվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կապակցությամբ»,-հայտարարել է Զալկալիանին:

Վրաստանի ԱԳ նախարարը այցի շրջանակներում կմասնակցի նաև Վրաստան-Գերմանիա ռազմավարական երկխոսությանը, որը կազմակերպում է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը, ինչպես նաև Վրաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Թողնել պատասխան