Միասնական քննությունների հետ կապված Թբիլիսիում նոր երթուղիներ են սահմանվում

Թբիլիսիի քաղաքապետարանը միասնական ազգային քննությունների հետ կապված հուլիսի 2-26-ը (ժամը 06:00-ից մինչև ժամը 20:00-ը) հատուկ և ժամանակավոր 5 երթուղիներ կսահմանի: Թբիլիսիի քաղաքապետարանից  interpressnews-ին տեղեկացրել են, որ ավտոբուսները կերթևեկեն քննության օրերին՝ ուղևորներին սպասարկելով 50 թեթրիով:

Ավտոբուսները կշարժվեն մետրոպոլիտենի «Ախմետելիի թատրոն» ( N175, N39, N173, N177 հանրային դպրոցներ), «Վարկեթիլի» (N117), «Սամգորի» (N103), և «Դիդուբե» (N147) կայարանների հարևանությամբ գտնվող հանրային դպրոցների մոտակայքից։

Թողնել պատասխան