Վրաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

1994-2017 թվականների ընթացքում Վրաստանի բնակչության թիվը նկատելիորեն նվազել է: Այս մասին նշված է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալներում, որը ներկայացվել է այսօր՝ մայիսի 18-ին:

Վիճակագրական ծառայության  տնօրեն Գոգիտա Թոդիրաձեի խոսքով, Վրաստանի բնակչությունն այսօր կազմում է  շուրջ 3 մլն 721 հազար մարդ:

«Նշված ժամանակահատվածում նվազել է ինչպես քաղաքների, այնպես էլ գյուղերի բնակչության թիվը: Նույն ժամանակահատվածում Վրաստանում ուրբանիզացիան 53,8 տոկոսից հասել է 58,3 տոկոսի: Բնակչության թվի նվազումը հիմնականում կապված է արտագաղթի հետ»,-ասված է ծառայության վիճակագրական տվյալներում։

Հատկանշական է, որ բնական աճի ցուցանիշը դրական էր մինչև 2000 թվականը, այնուհետև այդ միտումը շարունակվել է 2008-ից 2017 թթ․ ընկած ժամանակահատվածում։

Թողնել պատասխան