Վրաստանի բնակչության 69 տոկոսը տեղյակ չէ սահմանադրական փոփոխություններից. NDI

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետազոտության համաձայն՝ Վրաստանի հարցված բնակիչների 69 տոկոսը սահմանադրական փոփոխությունների գործընթացի մասին տեղյակ չի եղել:

Հարցին՝ «Վրաստանի խորհրդարանը սահմանադրական փոփոխություններն իրականացնելու համար պետական սահմանադրական հանձնաժողով է ստեղծել եւ սեպտեմբերի 26-ին խորհրդարանը հաստատել է սահմանադրական փոփոխությունները: Գիտե՞իք, թե՞ ոչ այս գործընթացի մասին», հարցվածների 52 տոկոսը պատասխանել է «այո», 69 տոկոսը՝ «ոչ»:

Հիշեցնենք, հետազոտական աշխատանքներն իրականացվել են նոյեմբերի 29-ից դեկտեմբերի19-ն ընկած ժամանակահատվածում՝ Վրաստանի ամբողջ տարածքում (չհաշված բռնազավթված տարածքները): Անցկացվել է 2,298 դեմ առ դեմ հարցազրույց:

NDI-ի հետազոտություններն իրականացվում են Մեծ Բրիտանիայի կառավարության UK aid-ի ֆինանսական աջակցությամբ: Հետազոտությունը Վրաստանում անցկացնում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Վրաստան (CRRC)  կազմակերպությունը: Աշխատանքային ճշգրտության սահմանը +/- 1.9 տոկոս է:

Թողնել պատասխան