Վրաստանի դպրոցներում ավարտական քննությունները կսկսվեն մայիսի 20-ին

Այս տարի Վրաստանում ավարտական քննությունները կսկսվեն մայիսի 20-ին: Ժամանակացույցը հրապարակել է քննությունների և գնահատման ազգային կենտրոնը՝ իր պաշտոնական կայքում:

Ավարտական, 12-րդ դասարանի աշակերտները ավարտական քննությունները կհանձնեն հետևյալ ժամանակացույցով.

Մայիսի 20-ին՝ վրաց լեզու և գրականություն: Վրացերեն, որպես երկրորդ լեզու և աշխարհագրություն

Մայիսի 21-ին՝  օտար լեզու և կենսաբանություն

Մայիսի 22-ին՝ պատմություն և ֆիզիկա

Մայիսի 23-ին՝ ֆիզիկա և մաթեմատիկա

Մայիսի 24-ին՝ քիմիա

Այս տարի ավարտական քննությունները կանցկացվեն նոր ձևաչափով, կիրականացվի նոր գնահատման համակարգ՝ Pass / Fail, որը ներառում է քննությունների անցնելու համար նվազագույն շեմը հաղթահարելը: Քննության ավարտից հետո համակարգչի էկրանին կգրվի միայն Pass / Fail, այլ ոչ ստացված միավորը՝ նախկինի նման: Քննությունը բարեհաջող հանձնելու համար դպրոցի շրջանավարտը պետք է ճիշտ պատասխանի 15 պարզ հարցի:

Թողնել պատասխան