Վրաստանի իշխանությունները շուտով կադրային փոփոխությունների մասին որոշում կկայացնեն․ Գեգիձե

«Ստեղծված իրավիճակը վերլուծելուց հետո իշխանությունները որոշում կկայացնեն: Սպասենք այդ որոշմանը»,-անդրադառնալով կառավարությունում հնարավոր փոփոխությունների մասին տեղեկատվությանը, հայտարարել է «Վրացական երազանք-հզոր Վրաստան» խմբակցության ղեկավար Բիձինա Գեգիձեն:

Հարցին, թե արդյոք թիմի ներսում խորհրդակցություններ են ընթանում վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հրաժարականների վերաբերյալ, Գեգիձեն պատասխանել է, որ այդ մասին լրատվամիջոցներում տարածված լուրերին հետևում է, սեփական կարծիքներն ունի, սակայն դրա մասին չի բարձրաձայնում:

«Սա գործընթաց է, որի վերաբերյալ իշխանությունները որոշում կընդունեն: Որոշումը կկայացվի փաստարկները լսելուց և վերլուծելուց հետո: Սա միասնական է լինելու: Թիմը որոշում կկայացնի»,-հայտարարել է Գեգիձեն:

Թողնել պատասխան