Վրաստանի խորհրդարանը չի ընդունել նախագահի վետոն

Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովը չի ընդունել դատական համակարգի բարեփոխումների երրորդ փուլի փաթեթի վրա նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի  վերջերս դրած վետոն: Հանձնաժողովի քննարկման ընթացքում նախագահի առարկություններն  ընդունելի է եղել միայն երկու պատգամավորի համար: Մարգվելաշվիլիի փաստարկները խոորհրդարանում հիմնավորել էնախագահի խորհրդարանական հարցերով քարտուղար Աննա Դոլիձեն:

Վերջինիս խոսքով, նախագահը հետևյալ հիմնավորումներն  է ներկայացրել.

  1. Գլխավոր դատավորը պետք է  ընտրվի դատավորների, այլ ոչ թե նշանակվի Արդարադատության խորհրդի կողմից
  2. Նույն մարդը չի կարող միաժամանակ լինել Գլխավոր դատավոր կամ պալատի ու  կոլեգիայի ղեկավար
  3. Գերագույն դատարանի դատավորների թիվը պետք է օրենքով սահմանվի
  4. Արդարադատության խորհրդի ղեկավարին հնարավորություն պետք է տրվի լինել խորհրդի անդամ
  5. Հստակեցնել մրցույթի ժամանակ թեկնածուի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և տարածման կարգը

Թողնել պատասխան