Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի վարչապետի պարտականությունները կկատարի առաջին փոխվարչապետ Դաուր Առշբան

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի վարչապետ Գենադի Գագուլիայի զոհվելուց հետո, նրա պարտականությունները կկատարի առաջին փոխվարչապետ Դաուր Առշբան: Այս մասին տեղեկատվություն են տարածում ռուսական լրատվականները:

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի վարչապետ Գենադի Գագուլիան ավտովթարի հետևանքով սեպտեմբերի 8-ի ուշ երեկոյան է զոհվել:

Աբխազիայի նախարարների կաբինետի կայք էջի տեղեկատվությամբ, վթարը տեղի է ունեցել Փսոու-Սուխումի հատվածում: «Վարչապետի ավտոմեքենան շարժվում էր Աբխազիայի պաշտոնական պատվիրակության ավտոշարասյունում, որը վերադառնում էր Սիրայի Արաբական Հանրապետությունից: Նախնական տեղեկատվության համաձայն, դժբախտ պատահարի հետևանքով այլ տուժողներ չկա»,- ասվում է հայտարարությունում: