Համաներում եմ շնորհելու Միխեիլ Սաակաշվիլիին և մնացած քաղբանտարկյալներին. Գրիգոլ Վաշաձե

«Ուժը միասնության մեջ է» շարժման նախագահի թեկնածու, Միացյալ ազգային շարժման անդամ Գրիգոլ Վաշաձեն «Իմեդի կիրակի» հաղորդման շրջանակներում խոսելով քաղաքական պլանների մասին՝ նշել է, որ նախագահ դառնալու դեպքում, քրեական պատասխանատվության ենթարկված նախորդ բարձրաստիճան պաշտոնյաներին համաներում կշնորհի:

Գրիգոլ Վաշաձեի խոսքերով, նա պատրաստվում է համաներում շնորհել «Միխեիլ Սաակաշվիլիին և մնացած քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Վանո Մերաբիշվիլիին, Բաչո Ախալաիային և Գիորգի Ցաաձեին»:

«Բավական է, քաղաքական հետապնդումը Վրաստանում պետք է ավարտվի»,- հայտարարել է Գրիգոլ Վաշաձեն: