«Վրացական երազանք»-ի որոշումը ժողովրդավարական քայլ է․ Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին երախտագիտություն է հայտնել իշխող «Վրացական երազանք»-ին՝ նախագահական ընտրություններում իր թեկնածությունը պաշտպանելու համար։

«Շատ ուրախ եմ, իմ սպասելիքներն իրականացան: Իշխող կուսակցությունը այս որոշմամբ ճիշտ և ժողովրդավարական քայլ է արեց»,- Զուրաբիշվիլիի խոսքերն է մեջբերում interpressnews-ը:

Հիշեցնենք, որ «Վրացական երազանք» կուսակցությունը սեպտեմբերի 9-ին հրավիրած քաղխորհրդի նիստում որոշում է կայացրել հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում աջակցել անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին: