Վրաց նախկին պաշտոնյան ձերբակալվել է Լիտվայում

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության տեղեկացմամբ, Վրաստանի հակաահաբեկչական կենտրոնի նախկին ղեկավար Զուրաբ Մաիսուրաձեին ձերբակալել են Լիտվայում`  ՌԴ-ի դիմումի համաձայն:

49-ամյա Մաիսուրաձեի ձերբակալության մասին լուրը հաստատել է նաև Լիտվայի պետական պաշտպանության ծառայությունը:  Վրացական հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Ռուսաստանը Մաիսուրաձեի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ մեղադրելով նրան  ահաբեկչության մեջ: Վիլնյուսի դատարանը Մաիսուրաձեին ձերբակալելու հրաման է տվել դեկտեմբերի 4-ին:

Լիտվայում Վրաստանի դեսպանատնից հայտնել են, որ տեղյակ են եղել ձերբակալության մասին:

Թողնել պատասխան