«Ռուսթավի 2»-ի աջակցության ցույցը նկարահանվել է դատարանի տանիքից

Երեկ` մարտի 2-ին,  Վրաստանի գերագույն դատարանի շենքի կտուրից անհայտ անձինք նկարահանել են շենքի մոտ տեղի ունեցած «Ռուսթավի 2»-ի ու ազատ խոսքի աջակցության ակցիան:

«Ռուսթավի 2» հեռուստաալիքը փոխանցում է, որ առայժմ պարզ չէ, թե ոքեր են տեսագրության հեղինակները: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Վրաստանի գերագույն դատարանի շենքի տանքից ցուցարարներին նկարել են Ներքին գործերի նախարարության օպերատորները: Գերագույն դատարանից նույնպես դժվարանում են պատասխանել հարցին:

Թողնել պատասխան