Մահվան դեպքերը կավելանան. ո՞ր դեպքում է պետք թեստավորվել. վարակաբանի բացատրությունը

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն անդրադարձել է երկրում կորոնավիրուսի հետ կապված տիրող իրավիճակին:

Իմնաձեն նշել է՝ մահվան դեպքերը դեռ կավելանան: Ըստ վարակաբանի, դելտա շտամով վարակումը սովորաբար նման է լինում սովորական մրսածության: Նման ախտանշաններ ունենալու դեպքում վարակաբանը կոչ է անում անմիջապես թեստ հանձնել.

«Ցավոք, տեղեկություն ունենք, որ կորոնավիրուսով վարակված որոշ անձինք, ովքեր թեև գիտեն, որ վարակված են,  չեն պահպանում կարգուկանոնը: Ազատորեն շրջում են  քաղաքում, տարածում վիրուսը: չգիտեմ ինչպես կոչել այս մարդկանց»։

Իմնաձեն կոչ է անում պատվաստվել, դիմակ կրել, պահպանել հեռավորություն ու մրսածության ախտանշանների դեպքում՝ թեստավորվել: