Վրաստանի ձյուդոյի ազգային ֆեդերացիայի փոխնախագահը կալանավորվեց

Թբիլիսիի քաղաքային դատարանը այսօր՝ Հունիսի 3-ին Վրաստանի ձյուդոյի ազգային ֆեդերացիայի փոխնախագահ Լոմեր Ժորժոլիանիին նախնական կալանքի տակ առնելու որոշում է ընդունել:

Վերջինս ձերբակալվել էր հունիսի 1-ին, Թբիլիսիում՝ հրազենային զենք ապօրինի ձեռք եբրոլւ և պահելուև կրելու մեղադրանքով:  Այդ օրը Վրաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ներկայացուցիչները Աղմաշենեբելի պողոտայում ծեծկռտուք էին սարքել, որն ուղեկցվել էր կրակոցներով: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ ծեծի ժամանակ Ժորժոլիանին հրազենային վնասվածք է հասցրել ձյուդոիստ Իոսիֆ Ցելաուրիին: Եվս երկու մարդ է ծեծվել ապա հոսպիտալացվել: Միջադեպի մասնակից են դարձել նաև ձյուդոյի հավաքականի անդամներ Վարլամ Լիպարտելիանին և Ավթանդիլ Չրիկիշվիլին:

Ծեծկռտուքի առիթ էր դարձել Ձյուդոյի ֆեդերացիայի շենքի դիմաց մարզիկների կողմից կազմակերպված բողոքի ակցիան:32191866_1992575574117335_8625604342637920256_n-1527927894

Մեկ ամսվա ընթացքում ֆեդերացիայի մի խումբ ձյուդոիստներ պահանջում էին ֆեդերացիայի նախագահ Դավիթ Կեղվիշվիլիի հրաժարականը: Վերջինս նախօրեին հայտարարեց, որ պատրաստվումէ  թողնել պաշտոնը:

Դեպքի քննությունը շարունակվում է: Գործով նախնական դատական լսումները նշանակված են հուլիսի 25-ին: Ծեծկռտուքի մասով քրեական գործ է հարուցվել բռնություն հոդվածով:Ձերբակալված Ժորժոլիանիին սպառնում է տուգանք կամ 1-2 տարվա ազատազրկում:

Նյութի աղբյուր՝ newsgeorgia.ge

Թողնել պատասխան