Վրաստանի ՆԳ նախարարը հանդիպել է Իլհամ Ալիևին

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը տարածել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը կողմերը խոսել են տարբեր ոլորտներում ադրբեջանա-վրացական երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, այդ թվում՝ իրավապահ մարմինների համագործակցության։

«Հանդիպման ընթաքում նշվել է երկկողմ գլոբալ տնտեսական ծրագրերի կարևորության, այդ թվում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մասին։ Ինչպես նաև խոսք է գնացել անվտանգության ապահովման շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի իրավապահ մարմինների միասնական գործունեության վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։

Թողնել պատասխան