Վրաստանի պատվիրակությունը չի մասնակցել Ուկրաինային աջակցող բանաձևերի քվեարկությանը

Վրաստանի պատվիրակությունը չի մասնակցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ուկրաինային աջակցող բանաձևերի քվեարկությանը։

Հոկտեմբերի 12-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունվել է Ուկրաինայի վերաբերյալ 2 բանաձև: Առաջին բանաձևը վերաբերում է «Ուկրաինական հակամարտության քաղաքական հետեւանքներին» (Doc. 14130), երկրորդը՝ «Ուկրաինայի իշխանությունների կողմից չվերահսկվող տարածքներում մարդու իրավունքների խախտումների իրավական հետեւանքներին» (Doc. 14139):

ԵԽԽՎ-ի կայքում հրապարակված քվեարկության արդյունքներից պարզ է դառնում, որ Վրաստանի պատվիրակության և ոչ մի անդամ չի մասնակցել քվեարկությանը: Վրաստանի մշտական խորհրդարանական պատվիրակությունը Ստրասբուրգում է գտնվում՝ Մանանա Կոբախիձե, Էկա Բեսելիա, Զվիադ Կվաճանտիրաձե և Գիուլի Մաղրաձե կազմով

Թողնել պատասխան