Վրաստանի Պետանվտանգության ծառայության հակակոռուպցիոն ծառայությունը խոշոր խարդախության մեղադրանքով 1 անձ է ձերբակալել

Վրաստանի Պետանվտանգության ծառայության հակակոռուպցիոն ծառայությունը խոշոր խարդախության մեղադրանքով 1 անձ է ձերբակալել։ Ծառայության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական և հետաքննական գործողությունների արդյունքում, խոշոր խարդախության փորձի փաստի վրա ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի Լաշա Շ-ն: Ինչպես ծառայությունում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում է նշվել, հետաքննությունը հաստատել է, որ 2016 թվականի հոկտեմբեր ամսին Լաշա Շ-ն Վրաստանի մի քաղաքացու խոստացել է, որ Վրաստանի օկուպացված տարածքներից հարկադիր տեղահանվածների և փախստականների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների օգնությամբ նրան բնակարան է տրամադրելու Թբիլիսիում, ինչի դիմաց պահանջել է 6000 ԱՄՆ դոլար:

Լաշա Շ-ն ձերբակալվել է գումարի մի մասը՝ 3000 լարին ստանալի: Հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-180-րդ հոդվածի 3-րդ մասի «Բ» ենթակետի համաձայն, ինչը նախատեսում է 6-ից 9 տարի ազատազրկում:

Թողնել պատասխան