Վրաստանի քաղաքացիները կարող են ազատ մեկնել Եվրոպա մարտի 28-ից. Ջանելիձե

Բրյուսելում գտնվող Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն հայտնել է, որ Վրաստանի համար ԵՄ երկրներ ազատ մուտքի իրավունքը պաշտոնապես ուժի մեջ է մտնում մարտի 28-ին: Նախօրեին որոշումը ստորագրել են Եվրախորհրդարանի նախագահն ու ԵՄ-ի նախագահող երկրի՝ Մալթայի ներկայացուցիչը:

17015779_419229511755412_2157736170040254948_oՋանելիձեն մասնավորապես ասել է, որ որոշումը կհրապարակվի մարտի 8-ին,  ուժի մեջ կմտնի` 28-ին, որից հետո բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն կենսաչափական անձնագրեր, կարող են այցեր կատարել շենգենի երկրներ՝ 90 օր կարճաժամկետ եւ 180 օր՝ զբոսաշրջության, բիզնեսի և հարազատների հետ հանդիպման նպատակով:

Թողնել պատասխան