Վրաստանն ուզում է հայտնի դառնալ համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա 

«Վրաստանի Համաներդրումային հիմնադրամը» հիմնել է  զբոսաշրջության զարգացման հիմնադրամ,  որը Թբիլիսիում, Գուրիայում, Աջարիայում և Սամեգրելոյում 680 մլն դոլար ընդհանուր արժողությամբ  8 մասշտաբային նախագիծ կիրականցնի: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Հիմնադրամի պաշտոնական ներկայացմանը մասնակցել է նաև վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ում խոսքով  հիմնադրամը ուշադրություն կդարձնի հատկապես երկրի զբոսաշրջության առումով չզարգացած շրջանններին։

«Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա դառնանք ամենայուրահատուկ երկրներից մեկը: Ակնահայտ է, որ այս ոլորտը բավականին զարգացել է մեր երկրում․այս մասին վկայում են նաև վիճակագրական վերջին տվյալները: Վրաստանի հանդեպ հետաքրքրությունն ավելի ու ավելի է աճում»:

Զբոսաշրջության զարգացման հիմնադրամը կղեկավարի Իրակլի Քարսելաձեն: Հիմնադրամի նպատակը տուրիզմի զարգացմանը նպաստելն ու կոնկրետ ծրագրերի իրականացումն է: Հիմնադրամի նպատակների մեջ է մտնում նաև զբոսաշրջիկների համար  գրավիչ  նոր տարածքների ստեղծումը: Տեղեկացնում է «news.ge»-ն։

Թողնել պատասխան