Վրաստանում ճանապարհաշինական լայնածավալ ծրագիր կիրականացվի

Մինչև 2020թ. Վրաստանում ծրագրվում է մինչև հազար կմ ավտոճանապարհի կառուցում և վերակառուցում: Սա նախատեսված է երկրի տարածքային տեղաբաշխման ծրագրով, որը գործարար ոլորտի և կառավարության անդամներին արդեն ներկայացվել է վարչապետի կողմից: Գիորգի Կվիրիիկաշվիլիի խոսքով՝ տարածքային տեղաբաշխման ծրագիրը Կառավարության 4 փուլից կազմված բարեփոխումների ծրագրի ամենամասշտաբային մասն է: Այն ենթադրում է տարածությունների ռացիոնալ, կայուն և հավասարակշռված պլանավորում, ինչպես նաև տրանսպորտի, շինարարության, էներգետիկայի, զբոսաշրջության, արտադրական սեկտորի ինտեգրված և համաչափ զարգացում, քաղաքների և գյուղերի միջև կապերի բարելավում: Ամբողջ Վրաստանի մասշտաբով, շրջանները կապող տրանսպորտային ցանց կստեղծվի: Ընդհանուր ռամամբ՝ 2020թ.-ին հազար կմ ավտոճանապարհի շինարարության վրա կծախսվի մոտ 3,5 մլն դոլար: Ծրագրվում է նաև 800 կմ ճանապարհի վերականգնում, 550 կմ ավտոմյարուղու, 300 կամրջային անցումների, 50 ավտոմոբիլային թունելների կառուցում: Երկաթուղային կայարանների, նավահագիստների և օդանավակայանների պայմանների բարելավում:

Թողնել պատասխան