Վրաստանից աշակերտներ են ուղևորվել Ղրիմ՝ ռուսերենը բարելավելու համար. «Սպուտնիկ»

«Թբիլիսիի 166-րդ դպրոցի 6 աշակերտ ռուսերենը բարելավելու համար ուղևորվել է Ղրիմ՝ «Արտեկ» միջազգային կենտրոն»,- այս մասին տեղեկացնում է «Սպուտնիկ» գործակալությունը:

Աշակերտներն իրենց խոսքում կարևորել են ռուսերենի լավ իմացությունը:

«Որքան շատ լեզու գիտես, այդքան լավ: Ես ծնվել եմ Ռուսաստանում, 6 տարեկան հասակում Վրաստան եմ տեղափոխվել ու մոռացել եմ ռուսերենը, սակայն դպրոցում սկսել եմ վերհիշել լեզուն»,- հայտարարել է աշակերտներից մեկը՝ Գիորգի Չիքովանին:

Միջոցառումը կազմակերպել է Ռուսաստանի կառավարությանը կից գործող ռուսերենի խորհուրդը։

Թեմային անդրադարձել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

«Այն ժամանակ, երբ այդ թվում նաև իմ հրավերով Ուկրաինա ժամանած վրացի զինվորականները կռվում են Դոնբասում` ռուսական ագրեսիայի դեմ,  ռուս օլիգարխ Իվանիշվիլիի ռեժիմը, որն իմ դեմ դուրս գալու նպատակով ընկերացել է Պորոշենկոյի հետ, երեխաներին ուղարկում է բռնազավթած Ղրիմ` պրոպոգանդան խորացնելու համար»,- հայտարարել է Սահակաշվիլին:

Թողնել պատասխան