Վրաստան է մտնում Starbucks ապրանքանիշը

Վրաստան է մտնում համաշխարհային ճանաչում ունեցող Starbucks ապրանքանիշը:  Վրաստանում այս ապրանքանիշը կներկայացնի թուրքական Shaya Turkey ընկերությունը, որը Թուրքիայում և Ադրբեջանում ղեկավարում է Starbucks-ի ռեստորանները: Shaya Turkey-ը հիմնադրվել է 2002 թվականին և գլխավոր գրասենյակը գտնվում է Քուվեյթում:

Հատկանշական է, որ Jobs.ge կայքում արդեն հրապարակվել է թափուր աշխատատեղերի մրցույթ, որի համաձայն՝ ընկերությունը Վրաստանում փնտրում է տարածաշրջանային մենեջերի:

Starbucks-ի՝ Վրաստան մուտք գործելու մասին տեղեկություն տարածվել էր նաև նախորդ տարվա մարտին, սակայն ընկերությունն այն չէր հաստատել:

Թողնել պատասխան