Վրաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի օգնականը

Վրաստան կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Ուես Միթչելը:

Պետդեպարտամենտի տեղեկատվության համաձայն, Ուես Միթչելը Բրյուսելում ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպումից հետո կժամանի Թբիլիսի և կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան համաժողովին:

Պետքարտուղարի օգնականը կհանդիպի Վրաստանի կառավարության անդամներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ինչպես նաև Ամերիկյան առևտրային պալատի անդամներին:

Սպասվում է, որ Թբիլիսիում նա հանդես կգա «Վրաստանի հյուսիսատլանտյան ձգտումների» աջակցությամբ:

Լուսանկարը՝ 112 Украина

Թողնել պատասխան