Վրացական «Թի-Բի-Սի»֊ին՝ երկրի թիվ 1 բանկը

Վրացական «Թի Բի Սի» գրուպը եւ ֆրանսիական «Սոսիետե Ժեներալը» համաձայնագիր են ստորագրել, ըստ որի «Թի Բի Սի» բանկը բաժնետոմսերի 93.64% ձեռք կբերի 315 մլն․ լարիով: Սա խոշորագույն գործարքը կլինի Վրաստանի բանկային պատմության մեջ եւ կարեւորագույն իրադարձություն է համարվում Վրաստանի ֆինանսական շուկայում:

315 մլն․ լարիի շուրջ 70%-ի վճարումը կիրականացվի առձեռն, մնացած 30%֊ը՝ «Թի Բի Սի» բանկի նորաստեղծ բաժնետոմսերով: Արդյունքում, «Սոսիետե Ժեներալ»֊ը դառնում է «Թի Բի Սի» բանկի բաժնետոմսերի 5.4%-ի սեփականատերը: Կողմերը համաձայնել են նաեւ Վրաստանում համագործակության խորացման վերաբերյալ: Ինչ վերաբերում է «Ռեսպուբլիկա բանկի» մնացած 6.36%- բաժնետոմսերին, որոնք Եվրոպայի վերակառուցման եւ զարգացման բանկին են պատկանում, ապա «Թի Բի Սի»֊ն արդեն սկսել է բանակցություններ վարել դրանք ձեռք բերելու վերաբերյալ:

Այսպիսով, «Թի Բի Սի»֊ն դառնում է Վրաստանի թիվ 1 բանկը՝ վարկերի եւ ավանդների տեսանկյունից: «Թի Բի Սի» բանկի բաժնեմասը ընդհանուր վարկերում աճում է 7.3%-ով՝ հասնելով 35.7 %-ի: Բանկի հաճախորդների ընդհանուր թվաքանակը կազմում է 2 միլիոն: Կընդլայնվի նաեւ բանկի ծառայությունների շրջանակը՝ նոր մասնաճյուղերով: Այսպես, Վրաստանի մասշտաբով, բանկի մասնաճյուղերի քանակը կհասնի 170֊ի, իսկ բանկոմատներինը՝ 517-ի: Գործարքի վերաբերյալ հայտարարություն է տարածել Վրաստանի Կենտրոնական բանկը․

«Գործարքը վերլուծելիս կարեւոր է, թե ինչպես ազատ մրցակցության արդյունքում հնարավոր է ազդել ֆինանսական համակարգի արդյունավետության վրա՝ ներդրողների ու սպառողների պաշտպանության հարցերը հաշվի առնելով: Հաշվի է առնվում նաեւ շուկայի փոքր չափերի իրողությունը, որտեղ, միջազգային պրակտիկայի համաձայն, ընդլայնումը էֆեկտիվության հասնելու հնարավորություններից մեկն է։ Նշանակալի է, որ ռիսկերի վրա կենտրոնացած վերահսկողության ռեժիմի շրջանակներում, վերոնշյալ գործոնների վերլուծությունը Վրաստանի Կենտրոնական բանկի կողմից մշտապես է տեղի ունենում, ինչը եւս արտացոլվել է Վրաստանի Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունում»,֊ ասված է հայտարարության մեջ:

Թողնել պատասխան