Վրաց-սաուդական փոխըմբռնման հուշագիր

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունում, Վրաստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գերատեսչությունների միջեւ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Վրաստանի արտգործնախարարության տեղեկատվության համաձայն՝ փաստաթուղթը ստորագրել են Սաուդյան Արաբիայի թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Ջանջղավան եւ թագավորության արտաքին գործերի նախարարի քաղաքական և տնտեսական հարցերով տեղակալ Խալիդ Ալ-Ջինդանը: Փաստաթղթի ստորագրումից հետո նախարարի տեղակալն ու դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները:

Լուսանկարը՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան