Քաղաքապետարանը խոստանում է աջակցել հրդեհից տուժած վաճառողներին

Թբիլիսիի քաղաքապետարանը կաջակցի «Մանկական աշխարհի» հրդեհից տուժած վաճառողներին՝ տեղավորվել այլ շուկաներում: 

Այս մասին հայտարարել է Թբիլսիի փոխքաղաքապետ Լաշա Աբաշիձեն: Նա տեղեկացրել է, որ բանակցություններ են տարվում շուկաների սեփականատերերի հետ, և քաղաքապետարանը կմիջնորդի, որպեսզի վաճառողները շարունակեն աշխատել: «Մեր գլխավոր առաջնահերթությունն էր՝ պահոցներից հանել այն արժեքավոր իրերը, որոնք հնարավոր էր փրկել, և փոխանցել դրանք տերերին: Երկրորդ հերթին՝ որպեսզի այդ մարդիկ շարունակեն աշխատել, և մենք կօգնենք նրանց, երրորդը՝ ինչպես հայտնի է, նրանք բանկերում և միկրոֆինանսական կազմակերպություններում պարտավորություններ ունեն, մենք կմիջնորդենք, որ նրանց նկատմամբ որոշակի զեղչեր գործեն, որպեսզի բանկերի տոկոսադրույքները չխեղդեն»,— ասել է Լաշա Աբաշիձեն:

Հիշեցնենք, որ  նախօրեին Թբիլիսիում այրվել է «Մանկական աշխարհը»: Հրդեհը բռնկվել է գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում: Կրակը տարածվել է  երկհարկանի շենքի ողջ տարածքով` ընդգրկելով խանութներ, տաղավարներ` այդ թվում նաև ոսկեղենի շուկան:

Թողնել պատասխան