Քամին Կախեթիում վնասներ է հասցրել

Եղանակային վատ պայմանները վնաս են  հասցրել Կախեթիի շրջանի մի շարք հատվածներում՝ արմատախիլ անելով ծառեր:

Կղվարելիում, Ճավճավաձե փողոցում, արմատախիլ եղած ծառը խանութ եւ բնակելի մի տուն է վնասել։ Բնական աղետից տուժողների մասին չի հաղորդվում: Ուժգին քամին Գուրջաանիում՝ Ապրիլի 9-ին  բնակելի շենքի տանիք է պոկել: Պոկված տանիքի մի մասը շենքից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա է ընկել: Իրավիճակը կառավարելու նպատակով տեղում աշխատում են հրշեջ փրկարարական ծառայության աշխատակիցները: Շենքը ժամանակավորապես ծածկվել է վրանով: Քամու հետեւանքով, որոշ շրջաններում շարքից դուրս են եկել նաեւ էլեկտրալարեր:

Թողնել պատասխան