Քեթևան Ցիխելաշվիլին աշխատանքային այցով Բեռլինում է

Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար Քեթևան Ցիխելաշվիլին պաշխատանքային այցով մեկնել է Բեռլին։ 

Նախարարությունից տեղեկացնում են, որ աշխատանքային այցի շրջանակներում նախարարը Գերմանիայի Դաշնային Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ կունենա երկրի արտգործնախարարությունում, դաշնային կանցլերի գրասենյակում և Գերմանիայի խորհրդարանում (Բունդեսթագ):

Քեթևան Ցիխելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը Գերմանիայում կուղեկցի Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լադո Ճանտուրիան։

Թողնել պատասխան