Օգոստոսի 23-ի վրաստանյան մամուլի տեսություն

Վրաստանյան մամուլը այսօր առավելապես խոսեց գերմանա-ամերիկյան GFK  ընկերության կողմից հրապարակած  սոցոլոգիական հարցումների մասին: «Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝  ընկերությունը հեռուստաընկերության  պատվերով անցկացրած սոցիոլոգիական հարցման շնորհիվ  տվել է հանրության համար կարևոր մի շարք հարցերի պատասխաններ:

Արդյունքները հետևյալն են՝  հարցվածների 47.4  տոկոսը  երկրի համար գլխավոր խնդիր է համարում աշխատատեղերն ու գործազրկությունը: Հարցվածների 13 տոկոսը  անհագստանում է ցածր աշխատավարձերի  ու  աղքատության համար, 11 տոկոսի համար կարևոր է  տարածքային ամբողջականության խնդիրը, 7.6 տոկոսի  համար` կենսաթոշակների, 5.9 տոկոսի համար`  առողջապահության,  4.6 տոսկոսի համար  գնաճը: Սոցիոլոգիական հարցումը անցկացվել է օգոստոսի 2-18-ը, ուղիղ հարցազրույցի կարգով  Վրաստանի ողջ տարածքում հարցմանը մասնակցել է  2 հազար 200 մարդ: Ընկերությունը  սխալվելու հավանականությունը համարում է 2.1 տոկոս:

Հարցման արդյունքներին է անդրադարձել նաև «Ազատ դեմոկրատներ»-ի  առաջնորդ Իրակլի Ալասանիան` ասելով. «Կարծես մենք   ընդհանրապես գոյություն չունենք, այստեղ չենք, նմա կուսակցություն չկա…», — այսպես է գնահատել Ալասնիան գերմանա-ամերիկյան GFK ընկերության կողմից անցկացված հարցման արյունքները:

Ալասանիան ասել է, որ հարցման մասին իր գնահատականը կտա «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:

Միջազգային կազմակերպության կողմից անցկացրած հարցումը գնահատել  են նաև «Հանրապետականները»: Կուսակցության առաջնորդներից  Թամար Խիդաշելիի խոսքով, զեկույցը չի համապատասխանում իրականությանը:

Օպերային հայտնի երգիչ, ընտրություններից առաջ քաղաքականություն մուտք գործած Պաատա Բուրճուլաձեն, սակայն, քաղաքական ուժերին խորհուրդ է տվել հաշվի առնել արձանագրված  արդյունքները:

Բուրճուլաձեն ենթադրում է, որ իր գլխավորած  կուսակցությունը (Պետությունը ժողովրդի համար) մինչ խորհրդարանական ընտրություններ էլ  ավելի կհզորանա, քանի որ նախնտրական  քարոզարշավն   այժմ  գտնվում է ակտիվ փուլում:

Վրաստանյան գրեթե  բոլոր լրատվամիջոցները լսարանին տեղեկացրին նաև Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով տեղի ունեցած դատավարության արդյունքների մասին:  Netgazeti.ge-ի փոխանցմամբ օգոստոսի 23-ին Գյումրիում  Ավտիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող քաղաքի ռուսական ռազմաբազայի ռուս զինվոր Վալերի Պերմյակովը  դատապարտվեց ցմահ ազատազրկման:  Պերմյակովը  մեղավոր է  ճանաչվել առաջադրված բոլոր կետերով:

Հավելելնք, որ հայկական լրատվամիջոցները գրում են, որ   Պրեմյակովը պատիժը կկրի ՌԴ-ում. նրան կփոխանակեն   հայ վարորդի հետ:

Վրացական լրատվամիջոցները հիշեցնում են, որ Պերմյակովի դատավարությունը սկսվել է 2015 թվականի դեկտեմբերին:

Վրաստանյան մամուլը  շարունակում է անդրադառնալ  նաև երկրի տարածքում ահաբեկչության փորձին:  «Kvira.ge»-ի փոխանցմամբ Վրաստանի Պաշտպանության նախարար  Լևան Իզորիան անդրադառնալով թեմային` ասել է.
«Հասարակությունը մոտ ապագայում կիմանա, թե ահաբեկչության մեջ կասկածյալները որտեղից էին պատվեր ստանում»:

Իզորիան նաև ասել է, որ ամբողջովին վստահում է Պետական անվտանգության ծառայության հայտարարությանը:

«Ես լիովին վստահում եմ Պետական անվտանգության ծառայության հայտարարությանը: Քանի որ խոսում են կոնկրետ հանգամանքներով և ապացույցներով, այլ ոչ թե ենթադրություններ են անում: Թե ինչ կապեր կան և որտեղից են պատվեր ստանում, այս մասին հասարակությունը կիմանա մոտ ապագայում»,- հայտարարել է Լևան Իզորիան:

Հիշեցնենք, որ Պետական անվտանգության ծառայությունը Վրաստանում կանխել է ահաբեկչական գործողություն:  Ըստ պաշտոնական տեղեկատվության, ձերբակալված է 7 մարդ,  այդ թվում նաև Փոթիի ոստիկանության  աշխատակից Լեվան Մամփորիան: Պետանվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ձերբակալվածները նախապատրաստվում էին պայթեցնել Ռուսատան-Հայաստան գազատարը:

Թողնել պատասխան