Օզուգեթիում վնաս են հասցրել Ոստիկանության շենքին

Օզուրգեթիի շրջանի Բախվի գյուղում գտնվող շինությունը, որտեղ պետք է ոստիկանության ծառայությունը տեղակայվեր,  վնասել են: Այս մասին «Netgazeti»-ին տեղեկացրել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից: Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ շենքում այժմ ընթանում են վերականորոգման աշխատանքներ և հետագայում այն պետք է լինի ոստիկանության մասնաշենք: Տեղի ունեցածի հետ կապված հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի հատկանիշներով: ՆԳՆ մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ մեղադրանք է առաջադրվել երկու անձանց, նրանք ընդունել են իրենց մեղքը:

Թողնել պատասխան