ֆրանսուա Օլանդի պատասխան նամակը Գիորգի Մարգվելաշվիլիին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը  պատասխանել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշավիլիի` Նիսում  տեղի ունեցած ահաբեկչության առթիվ հղած ցավակցական  հեռագրին. «Ես ի սրտե ընդունեցի  Ձեր ցավակցությունները, խորին շնորհակալություն եմ հայտնում,  որ կիսեցիք մեզ հետ ազգային տոնին տեղի ունեցած ահաբեկչության պատճառած ցավը: Այս իրավիճակում մենք առաջին հերթին մտածում ենք զոհված ֆրանսիացիների և օտարերկրացիների ընտանիքների մասին»:

Օլանդը պատասխան նամակում նաև ընդգծել է, որ Ֆրանսիան չի  դադարեցնի ահաբեկչության դեմ պայքարը:  Նա ասել է, որ այդ պայքարը երկար է տևելու, «սակայն, ավելի ամուր  ու հզոր  կլինենք  ամենուր, քան այդ մոլեռանդները»:

«Ձեր ընկերական ուղղերձը, ինչպես նաև մեր երկրի հանդեպ արտահայտած զորակցությունը մեծ աջակցություն էր, որ հզորացնում է մեր ամրությունը,  միասնությունն ու նպատակասլացությունը»,-նշված է Ֆրանսուա Օլանդի նամակում:

Հիշեցնենք`հուլիսի 14-ին  ֆրանսիական ծովափնա Նիս քաղաքում թունիսյան ծագում ունեցող Ֆրանսիայի մի քաղաքացի  բեռնատար մեքենայով մխրճվել է Ֆրանսիայի ազգային տոնի  առիթով հավաքված բազմության մեջ` խլելով առնվազն  80 մարդու կյանք:

Թողնել պատասխան