Նախագահական ընտրությունները հաջորդ շաբաթ անցկացնելու դեպքում կհաղթի Գիորգի Մարգվելաշվիլին

Վրաստանում նախագահական ընտրությունները հաջորդ շաբաթ անցկացնելու դեպքում, ներկա նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կհաղթի` ստանալով ընտրողների ձայների 10,5 տոկոսը: Նման արդյունք են ցույց տվել գերմանա-ամերիկյան GFK ընկերության կողմից անցկացված հարցումները: Ըստ հարցումների, ընտրողների 9,1 տոսկոս ձայներով երկրորդ տեղում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Դավիթ Բաքրաձեն, իսկ երրորդ տեղում նույն կուսակցության հիմնադիր, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Վերջինիս օգտին ընտրությունների դեպքում կքվերակի ըտրողների 6,9տոկոսը:

Նախագահական ընտրություններում ընտրողների 4,8 տոկոսը պատրաստվում է քվեարկել Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի, 3,6 տոկոսը` օպերային հայտնի երգիչ Պաատա Բուրճուլաձեի, իսկ 3,0 տոկոսը` ներկայիս վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի օգտին:

Գերմանա-ամերիկյան GFK ընկերության կողմից «Ռուսթավի 2» հեռուստաընկերության պատվերով Վրաստանի ողջ տարածքում իրականացված սոցիոլոգիական հարցումները անցկացվել են օգոստոսի 2-18-ը ընկած ժամանակահատվածում:

Թողնել պատասխան