1 օրում սահմանափակումների խախտման 1244 դեպք է գրանցվել

Վրաստանի ՆԳ նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում համաճարակի պատճառով սահմանված սահմանափակումների խախտման 1244 դեպք է հայտնաբերել:

ՆԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ ինքնամեկուսացման կամ կարանտինի կարգը խախտելու համար տուգանվել է 67 անձ, դիմակ կրելու կարգի խախտման համար՝ 1177 ֆիզիկական անձ:

ՆԳ նախարարությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին, պահպանել սահմանված կարգը, հակառակ դեպքում նրանց դեմ կօգտագործվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:

Դիմակ կրելու կարգի խախտման համար անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ տուգանք 20 լարիի չափով:

Ինքնամեկուսացման և կարանտինի կարգի խախտման համար ֆիզիկական անձը կտուգանվի 2000 լարիով, իրավաբանական անձը՝ 10 000 լարիով: