Բաթումիի իրադարձությունների գործով 6 անձ է ձերբակալվել

Բաթումիում տեղի ունեցած բախումների գործով իրավապահները 6 անձ են ձերբակալել: Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այս անգամ հարուցվել է քրեական գործ:

Ձերբակալվածները մեղադրվում են զանգվածային խառնաշփոթին մասնակցելու և իրավապահ մարմինների, իշխանության այլ ներկայացուցիչների կամ հանրային հաստատությունների վրա հարձակման մեջ (Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ և 353-րդ հոդվածներ):

«Հետաքննությունը շարունակվում է: Շարունակում ենք ապացույցներ հավաքել»,- հայտարարել են ներքին գործերի նախարարությունից:

Հիշեցնենք, որ մինչ այս վարչական իրավախախտման մեղադրանքով տասնյակ մարդիկ էին ձերբակալվել: Նրանց մեծ մասը տուգանվել է և ազատ արձակվել:

Թողնել պատասխան