17-ամյա աղջկա առևանգում ադրբեջանական գյուղում. կանանց իրավունքների պաշտպանները բողոքի ակցիա են անցկացրել

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններն ահազանգում են ադրբեջանաբնակ գյուղում 17-ամյա աղջկա առևանգման մասին։ ՀԿ-ները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի առջև՝ իրավապահ մարմիններից պահանջելով ժամանակին և համապատասխան արձագանք:

ՀԿ ներկայացուցիչները կոչ են արել ներքին գործերի նախարարին` գործը վերցնել անձնական հսկողության տակ և պատժել մեղավորներին` օրենքով սահմանված կարգով:

Միջադեպը տեղի է ունեցել հինգ օր առաջ, Կախեթի մարզի Սագարեջոյի շրջանի հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Լոմբալո գյուղում:

Անչափահասին բռնի ուժով առևանգել են իր տնից: Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ որոնողական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են: