18 ավիաընկերություն պատրաստ է վերականգնել թռիչքները. Թուրնավա

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան անդրադարձել է երկրում ավիաչվերթների գործունեության վերականգնմանը: Նրա խոսքով Վրաստանում գործող 36 ավիաընկերությունից 18-ի հետ արդեն իսկ կա համաձայնություն` թռիչքները վերականգնելու հետ կապված:

Թուրնավայի խոսքով, Էկոնոմիկայի և առողջապահության նախարարություններն աշխատում են միջազգային տրանսպորտային կազմակերպությունների խորհրդատվությամբ:

«Մինչև ավիաչվերթները վերականգնելը պետք է դիվանագիտական համաձայնություն ձեռք բերել պետությունների հետ, սակայն փաստ է, որ առաջին իսկ ազդանշանի դեպքում ավիաընկերությունները պատրաստ են վերականգնել չվերթները»,- ասել է Թուրնավան: