1988թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Հաշված վայրկյանների ընթացքում ամբողջովին կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։
Պաշտոնական տեղեկություններով՝ Սպիտակի երկրաշարժից զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթևան է մնացել 530 հազար բնակիչ:
Հայաստանին այդ օրերին օգնության ձեռք մեկնողների թվում առաջիններից էր նաև հարևան Վրաստանը։
Խորհրդային Վրաստանի նախկին առաջնորդներից Ջումբեր Պատիաշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ հարցազրույցում ասել է, որ այդ օրերին Վրաստանն ապրում էր Սպիտակով։
Ջումբեր Պատիաշվիլիի հետ հարցազրույցը ստորև՝