2016-ին ավտոճանապարհային պատահարների զոհ է դարձել 581 մարդ

2016թ-ին Վրաստանում ավտոճանապարհային պատահարների պատճառով 581 մարդ է մահացել: Ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալներով, 2016-ի ընթացքում Վրաստանի ողջ տարածքում 6.939 ավտոճանապարհային պատահար է գրանցվել, ինչի արդյոնքում վնասվել է 9.951 մարդ: Վիճակագրական տվյալների համաձայն, 2015-ի հետ համեմատ, 2016թ-ին ավտոճանապարհային պատահարների թիվն աճել է 500-ով:

Հիշեցնենք, ըստ 2015-ի տվյալների, տարվա ընթացքում արձանագրվել էր 6.432 ավտովթար, որոնց զոհ էր դարձել 602 մարդ, վնասվել` 9.189-ը: 2014թ-ի տվյալների համաձայն, ավտոճանապարհային պատահարների արդյունքում մահացել էր 511 մարդ, վնասվել ՝ 8.536:

Թողնել պատասխան